uSocial

Ֆրիլանս

Սա արդեն Ձեզ համար հասարակ գովազդ դիտել չէ:
Սա իսկական հեռակա աշխատանք է, սակայն Ձեզ պետք կգան որոշակի գիտելիքներ, այստեղ արդեն պետք է սովորել, բարեբախտաբար ինտերնետում կան բազմաթիվ անվճար վիդեո դասեր:
Օրինակ:
  • Վիդեո մոնտաժ - Խորհուրդ կտամ սկսել Sony Vegas Pro-ից, եթե այս "մասնագիտությունը" Ձեզ դուր գա, Դուք ինքերտ ավելի բարդ ծրագրեր կգտնեք (Adobe After Effect...):
  • Ֆոտո մոնտաժ, դիզայն - Պարզ է որ այստեղ պետք է մին. Photoshop-ի իմացություն, ստեղծագործելու ունակություն (կամ գոնե ուրիշի մտքերը կրկնօրինակելու), իսկ ավելի բարձր որակավորման համար` CorelDRAW, Adobe Illustrator...
  • Տեքստերի հավաքում - "Կոպիռայտ". տեքստերի հավաքում կայքերի համար: Կա նաև "Ռեռայտ". Ուրիշ կաքերից վերցնել նյութերը և Ձեր խոսքերով ներկայացնել: Այստեղ նույպես պետք է սուր միտք, ստեղծագործելու ունակություն, և իհարկե ստեղնաշարի վրա արագ և ամենակարևորը առանց սխալների տեքստ հավաքելու ունակություն:
  • Մարկետոլոգ, կոնտենտ մենեջեր, կայքեր պատրաստող, ծրագրավորող...
     
Մի խոսքով մասնագիտւթյունները շատ են, մնում է ընտրել, թե ինչով եք ուզում հենց ԴՈՒՔ զբաղվել (ինչը Դուք իրոք կարող եք անել (կամ սովորել) և ինչը Ձեզ իրոք հաճելի է) և միաժամանակ գումար աշխատել:
Պետք է կարողանաք գտնել պատվիրատուների, ովքեր Ձեզ կվճարեն Ձեր ծառայությունների համար (օինակ: վիզիտկաների դիզայն, գովազդային բաներների պատրաստում և շատ ու շատ այլ ծառայություններ, բայց որոնք դուք կարող եք անել):
Հնարավոր է կարողանաք գտնել մշտական բարձր եկամուտով աշխատանք, կախված Ձեր որոնումներից, գիտելիքներից, ստեղծագործական մտքից, և այլ հատկանիշներից:
Կայքեր որտեղ կարող եք առաջարկել Ձեր ծառայությունները, և գտնել պատվիրատուների, կամ ել մշտական աշխատանք:
www.Kwork.ru
www.5bucks.ru
www.freelance.ru
www.i-rabota.net
www.fl.ru
Օգտակար տեսանյութ



Ես նույնպես կատարում եմ հանձնարարություններ այդ կայքերում: Իմ աշխատանքները: